copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:41 25-05-2021

«Արցախի բանալի» հուշարձանը ապամոնտաժվեց

Օրերս Ացախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրվել էր «Արցախի բանալի» հուշարձանը, որը մեծ քննարկման ալիք բարձրացրեց հանրության շրջանակում։ Հուշարձանի վրա առկա խորհրդանշանները մի շարք արցեր էին առաջացրել քաղաքացիների և մշակութային գործիչների մոտ։ Որոշ մարդիկ կարծում են, որ դրանք հայկական խորհրդանշաններ են, որոշներն էլ պնդում են, որ այս հուշարձանը բացարձակ կապ չունի հայկականության և ազգային մշակույթի հետ։

Երեկ Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարության տարածեց, որում ասվում էր, որ մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության․«Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին»:

Նա նաև նշել է,որ այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում:

Արվեստագետ, բանահավաք Վահե Քոթանյանը հուշարձանի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է, - «Իրականում ոչ մի աղերս չունի հայկականի հետ բացի դիմերեսի հայկական տառերից ուրիշ ոչինչ չկա» և ներկայացրել դրա վրա առկա բոլոր խորհրդանշանները։

Նա միտքը եզրափակել է․ «Մի՛ արեք,արվածը մշակութային լավություն չէ սա չմտածված միգուցե կամ «մտածված» վատություն է: Եղե՛ք պրպտող և ուսումնասիրե՛ք, թե ինչ եք անում»:

Արդեն երեկ համացանցում հայտնվեց լուսանկար, որից պարզ դրաձավ, որ հուշարձանը մի քաղաքացու կողմից ապամոնտաժվել է։

Քանդակն ապամոնտաժել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

«Արցախի մայրաքաղաքի իշխանությունները հաստատում են բնակչության խնդիրները լուծելու և նրանց կառուցողական պահանջները բավարարելու իրենց պատրաստակամությունը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին