Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:23 02-04-2024

Բանալի չունենք. «Գոյ» թատրոնի դուռը մնաց փակ. Սարգիս Արզումանյանը նստացույց է սկսում

Ինչպես արդեն հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքները:

Այսօր՝ ապրիլի 2-ին, «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձեց թատրոն մուտք գործել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և տնօրենից պարզաբանումներ ստանալ։ Սակայն նույնիսկ Սունդուկյան թատրոնի մուտքից դերասաններին ներս մտնել թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ անցակետի քարտ չունեն։

Լրագրողների և դերասանների հետ հանդիպման եկավ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը, ով առաջարկեց բանակացությունները միջանցքից տեղափոխել Սունդուկյան թատրոնի փոքր դահլիճ՝ Black Box։

«Գոյ» թատրոնի դերասանների և լրագրողների հարցին, թե ինչու հնարավոր չէ բանակցել «Գոյ» թատրոնի բեմում, փոխտնօրենը պատասխանեց, որ պատճառը նրանց միջև եղած կոնֆլիկտն է, ինչին րոպեներ անց հետևեց նրա մեկ այլ պատասխան․ «Բանալի չունենք»։

Ասուլիսի ընթացքում Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանը հայտարարեց․ «Արմեն Մազմանյանը 1 մլն դոլարով վաճառեց հիասքանչ տարածքը, ու սկսվեց էս տարածքի կռիվը».

Ասուլիսի վերջում «Գոյ» թատրոնի Կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նշեց, որ արդեն վաղվանից անժամկետ նստացույց է սկսելու, մինչև իր առջև կբացվեն հարազատ թատրոնի դռները։

«Ես իմ անունից եմ ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում եմ անժամկետ նստացույց։ Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչև մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի, ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն»,- եզրափակեց դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում