Արտաքին
Թուրքիան վերահաստատում է Ուկրաինայում կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը
14:40 12-01-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեեկսի Ռեզնիկովի հետ։
Արկածախնդիրները, որոնք կոչ են անում ՀՀ-ում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի հետևանքների հարցում. Զախարովա
14:14 12-01-2023
ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին:
Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջում է ազատ արձակել Ղրիմում դատապարտված թաթարներին
13:50 12-01-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պահանջել է ազատ արձակել Ղրիմում ազատազրկման դատապարտված հինգ թաթարներին, ովքեր դատապարտվել են 13 տարվա ազատազրկման։
Բաքուն պնդում է, որ Լաչինի ճանապարհն օգտագործվում է «ապօրինի գործողությունների» համար
13:00 12-01-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհն օգտագործվում է այսպես կոչված «ապօրինի գործողությունների և ականների սպառնալիքի շարունակման համար»։
Լարսում որոշ սահմանափակումներ կան
12:15 12-01-2023
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսել է և՛ ռուսական առաջարկներն ընդունելու մտադրության, և՛ Արևմուտքի «համապարփակ լուծման» նախապատվության մասին. Զախարովա
11:45 12-01-2023
Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարություններն էապես տարբերվում են։
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
11:09 12-01-2023
Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:
Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար
22:50 11-01-2023
Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանն Իրանի համար առանձին խաղացող չէ, այլ Թուրքիայի և Իսրայելի կողմից ուղղորդվող պետություն․ իրանագետ
22:07 11-01-2023
Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Բայրամովը պնդել է, որ Արցախի բնակչության շրջափակման մասին պնդումներն «անհիմն են»
22:00 11-01-2023
Բայրամովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի բնակչության շրջափակման և տարածաշրջանում մարդասիրական աղետի ստեղծման մասին հայտարարությունները «լիովին անհիմն են»։
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
21:00 11-01-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
20:00 11-01-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։
Անգամ Մինսկի խմբի համանախագահներն էին կարծում, որ Լաչինը պետք է մնար Հայաստանին. Ալիև
19:04 11-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կարևորել է Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը (Լաչին-խմբ) Ադրբեջանին հանձնելու գործընթացը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին
18:00 11-01-2023
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու։
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է երկրի խորհրդարանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ձեռքբերումներին
15:30 11-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ Թուրքիա կատարած այցելության ձեռքբերումներին։
Էրդողանը հայտնում է Իրաքի հետ համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին
14:20 11-01-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի հետ։
Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև
13:55 11-01-2023
Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները։
Պաշտոնական Կրեմլը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը
13:30 11-01-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող երկու կողմերի համաձա
Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին. Հուլուսի Աքար
13:13 11-01-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Թուրքիայի մարտական վետերանների ասոցիացիայի ղեկավարության և Ադրբեջանի «Հայրենական պատերազմի վետերանների հետ»:
Ռուսական ուժերը Դոնեցկի շրջանում նոր բնակավայր են գրավել
12:58 11-01-2023
Ռուսական զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Սոլեդարի շրջանի Պոդգորոդնոյե բնակավայրը։
Պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և ԼՂ-ի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը. Մալթայի Ուխտի ղեկավար
10:45 11-01-2023
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը։
Ալիևը հայտնել է, որ այս տարին Հայաստանի համար կլինի «վերջին շանսը»
21:46 10-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականը Հայաստանի համար կլինի վերջին շանսը։
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
20:49 10-01-2023
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Եռակողմ հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, քանի որ այդ տերմինը հետագայում ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում». Ալիև
19:26 10-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրն իրենց համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական ծրագիր է։