copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:13 11-01-2023

Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Թուրքիայի մարտական վետերանների ասոցիացիայի ղեկավարության և Ադրբեջանի «Հայրենական պատերազմի վետերանների հետ», ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին և Արցախի տարածքների օկուպցիային։

Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Աքարը հիշեցրել է, որ Ադրբեջանը «Մեկ հայրենիք» օպերացիայի միջոցով այսպես կոչված «օկուպացիայից ազատագրել է իր տարածքներ»՝ նշելով, որ Թուրքիան ուրախ է դրա համար։ Թուրք պաշտոնյան կրկին անդրադարձել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի օկուպացրած տածաքների կարևորությանը։

«Ամբողջ աշխարհն ականատես է եղել, որ Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են «Մեկ ազգ, երկու պետություն», «Մեկ մոր երկու որդի» սկզբունքներին։ Այսուհետ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ պլաններ ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, քայլ անելուց առաջ երկու անգամ կմտածի», - ասել է նա։

Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը միասին են ինչպես վշտի, այնպես էլ ուրախության ժամանակ։ Նրա խոսքով՝ երկու երկները կլինեն մեկ բռունցք ու սիրտ և կշարունակեն իրենց աշխատանքը՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի սահմանած շրջանակներում։







Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի