Արտաքին
Էրդողանի օգնականը դատապարտել է Բայդենի ուղերձը և Փայլանի նախաձեռնությունը
17:28 25-04-2022
Նրա խոսքով, Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։
Մեր պատմությունը մաքուր է, և մենք ամաչելու բան չունենք. Հուլուսի Աքար
17:09 25-04-2022
Թուրք նախարարի պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, հիմա խեղաթյուրվում է քաղաքական նպատակներով:
ՄԱԿ-ը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն «պատանդ են վերցրել» ժնևյան քննարկումները. ՌԴ ԱԳՆ
16:52 25-04-2022
Նա ընդգծել է, որ «արևմտյան գործընկերների ոչ բարեկամական և քաղաքականացված քայլերը չեն օգնում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման գործին»:
Թուրք ընդդիմադրի նկատմամբ հետաքննություն է սկսվել․ պատճառը Հայոց ցեղասպանությունն է
16:15 25-04-2022
Թուրքիան Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադրի նկատմամբ հետաքննություն է սկսել
Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձը ՌԴ ԱԴԾ-ն կանխել է
15:46 25-04-2022
Ուժայինների կարծիքով՝ «ահաբեկչական խմբի» հետևում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները:
ԱՄՆ պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը այցելել են Կիև
15:20 25-04-2022
Այցի արդյունքներով հայտարարվել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։
Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքները
14:59 25-04-2022
Ռուս զինվորականները ապրիլի 25-ի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել առնվազն 5 երկաթուղային կայարանների Ուկրաինայի կենտրոնում և արևմուտքում։
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի առաջին վերընտրված նախագահն է վերջին 20 տարում
13:12 25-04-2022
Եվրոպական երկրերի առաջնորդների մեծ մասն աջակցում էր Մակրոնին՝ մտավախություն ունենալով, որ Լը Պենի հաղթանակը կվնասի ԵՄ-ին:
Ռուսաստանը ռազմական ոլորտին ամենաշատ գումար տրամադրող երկրների հնգյակում է
12:50 25-04-2022
Ռուսաստանի ռազմական ծախսերը, ըստ SIPRI-ի զեկույցի, աճում են արդեն երրորդ տարին անընդմեջ։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,9%։
Պատերազմի ընթացքում 215 երեխա է զոհվել. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
12:35 25-04-2022
Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։
Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը
12:29 25-04-2022
Անտոնովի խոսքով, Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը «խաղադրույքներն էլ ավելի բարձրացնելու, իրավիճակն էլ ավելի սրելու, ավելի շատ կորուստներ տեսնելու փորձ է»։
Բրյանսկում գիշերը հրդեհվել է «Տրանսնեֆտ»-ի նավթի պահեստը
12:01 25-04-2022
Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
Պուտինն անցնում է տարածքների գրավման ռազմավարության. FT
11:19 25-04-2022
Ըստ Financial Times-ի, Պուտինը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի նկատմամբ:
Nasdaq բորսան չի աշխատի ռուսաստանցի ռեզիդենտների հետ
11:00 25-04-2022
Nasdaq-ը Նյու Յորքի ֆոնդային բորսայի հետ մեկտեղ ԱՄՆ-ի առանցքային հարթակներից մեկն է:
Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ից սարքավորումներ է խնդրել իր ԱԷԿ-ների անվտանգ շահագործման համար
10:09 25-04-2022
Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ից ճառագայթման չափման գործիքներ, պաշտպանիչ նյութեր, էլեկտրամատակարարման համակարգեր և դիզելային գեներատորներ է խնդրել։
Ռուսաստանը Խարկովի մարզում ռուսական ռուբլի է ներմուծում
09:46 25-04-2022
Ռուսաստանցի զինվորականները նաև խարկովցիներին խորհուրդ են տալիս գնումների համար մեկնել ՌԴ։
ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը վիճաբանություն է առաջացրել դաշինքի ներսում
09:23 25-04-2022
Ըստ Ավստրիայի ԱԳ նախարարի, Ուկրաինան պետք է մշակի ԵՄ-ի հետ համագործակցության այլ մոդել, այլ ոչ թե լիիրավ անդամակցություն կամ ասոցացման վերաբերյալ համաձայնագիր։
«Վնուկովո» օդանավակայանն անցել է պարապուրդի ռեժիմի
09:08 25-04-2022
2022թ.-ին մարտին ուղևորահոսքը 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19%-ով. մեկ ամսվա ընթացքում Վնուկովոն սպասարկել է ընդամենը մոտ 990 հազար ուղևորի։
Սա իմ առաջին ծննդյան օրն է, երբ կարիք չունեմ ԱՄՆ-ին խնդրելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Ալեքսիս Օհանյան
23:59 24-04-2022
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել։
Հայոց ցեղասպանության մասին թուրք ընդդիմադիր պատգամավորի գրառումը սկանդալ է դարձել
23:54 24-04-2022
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն
Twitter-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ապրիլի 24-ը հաստատվել է որպես «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» օր. Արգենտինայի փոխվարչապետ
23:46 24-04-2022
Արգենտինայի փոխվարչապետ Քրիստինա Կիրշները Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթում է Էմանուել Մակրոնը
23:41 24-04-2022
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այս մասին վկայում են քվեարկության առաջին նախնական արդյունքները։
Ցեղասպանության ժխտումը` ցեղասպանության եզրափակիչ փուլն է. Նիդերլանդների պատգամավոր
23:32 24-04-2022
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ Խերտ յան Սեխերսը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
Ավելի արդար աշխարհում մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա. Արգենտինայի նախագահ
23:19 24-04-2022
«Ավելի արդար աշխարհում, որը մենք պետք է կառուցենք, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա»,- նշված է գրառման մեջ: