Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:23 25-04-2022

ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը վիճաբանություն է առաջացրել դաշինքի ներսում

Ուկրաինայի իշխանություններն արձագանքել են Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ ուղղված հայտարարությանը։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր ավստրիացի գործընկերոջ խոսքերն անհեռատես է անվանել։
«Դրանք չեն համապատասխանում միասնական Եվրոպայի շահերին: Նման հայտարարություններն անտեսում են նաև այն փաստը, որ ԵՄ հիմնադիր երկրների բնակչության մեծամասնությունը պաշտպանում է Ուկրաինայի անդամակցությունը»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Շալենբերգը, որի խոսքերը մեջբերում է Der Standart-ը, ասել էր, որ Կիևին չպետք է առաջարկել անդամակցել ԵՄ-ին, փոխարենը պետք է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման այլընտրանքային ուղիներ դիտարկել։
«Մենք արտահանում ենք մեր արևմտյան կենսակերպը»,- ասել է Շալենբերգը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հարաբերությունների հետագա խորացում։
Շալենբերգի խոսքով, Ուկրաինան պետք է մշակի ԵՄ-ի հետ համագործակցության այլ մոդել, այլ ոչ թե լիիրավ անդամակցություն կամ ասոցացման վերաբերյալ համաձայնագիր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի