Արտաքին
Մեծ Բրիտանիան և Շվեդիան ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր
19:26 11-05-2022
Ի թիվս այլ բաների՝ համաձայնագիրը նախատեսում է հետախուզության փոխանակման և համատեղ վարժանքների անցկացման հնարավորություն։
Համբուրգում կալանավորվել է ռուս մեծահարուստի հերթական սուպերզբոսանավը
19:07 11-05-2022
Այն ենթադրաբար պատկանում է ադրբեջանական ծագմամբ ռուս միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովին, որը հայտնվել է պատժամիջոցների տակ։
Թուրքիայում հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ գրած թուրք փոխտնօրենը շահել է դատը
18:44 11-05-2022
Մեհմեթ Սեզերը նշել է, որ այդ հայ երգչուհին Հայոց ցեղասպանության եղելությունը պաշտպանող գրառումներ է կատարել։ Սեզերն այդ կերպ փորձել է արդարացնել իրենց աշխատակցի վարքագիծը:
Գրիգորի Լեպսը ժամանել է Դոնբաս
18:20 11-05-2022
Նա հայտնել է, որ համերգ կտա ռուս զինվորականների համար և կայցելի հոսպիտալներ։
Իրանամետ ուժերը պնդում են, որ իրենք են հարձակվել Իրաք ներխուժած թուրք զինվորների վրա
17:59 11-05-2022
Նրա խոսքով, բոլորը կարծում էին, թե հարձակման հեղինակը իրաքյան ուժերն են, սակայն իրականությունն այլ է:
Ռուս քաղաքական գործիչները ԱՄՆ-ին մեղադրել են մայիսի 9-ին «միջամտելու» մեջ
17:41 11-05-2022
Նարիշկինի խոսքով, ԱՄՆ Պետդեպարտամենտն օգտագործում է Երրորդ ռեյխի և նրա ղեկավար Գեբելսի քարոզչական մեթոդները։
Հռոմի պապը հանդիպել է «Ազովստալի» ուկրաինացի մարտիկների կանանց և Վերզիլովի հետ
17:12 11-05-2022
Վերզիլովի խոսքով, հանդիպման ժամանակ Հռոմի պապին խնդրել են մասնակից լինել նրանց ճակատագրին, ովքեր դեռևս մնում են Մարիուպոլում «Ազովստալի» տարածքում։
Ուկրաինական ԱԹՍ-ն խոցվել է սահմանային գոտում. Կուրսկի մարզի նահանգապետ
16:53 11-05-2022
Ռոման Ստարովոյտի խոսքով, տուժածներ և ավերածություններ չկան:
Չեխիան ներառվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդում՝ Ռուսաստանի փոխարեն
16:30 11-05-2022
Որոշմանը կողմ է քվեարկել 157 պետություն, 23-ը ձեռնպահ է մնացել։
Հանրաքվեի հարցը կորոշվի Ռուսաստանի հետ միասին. Ալան Գագլոև
15:57 11-05-2022
Գագլոևի խոսքով, ՌԴ-ն այժմ «զբաղվում է աշխարհաքաղաքական խնդիրներով, հատուկ գործողություն է անցկացնում Ուկրաինայում նեոնացիստական կազմավորումները ոչնչացնելու ուղղությամբ»։
ՌԴ-ն շարունակել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը՝ կոմպրեսորային կայաններից մեկի գրավումից հետո
15:40 11-05-2022
«Գազպրոմը» Ուկրաինայի հետ պայմանավորվել է մայիսի 11-ին 72 միլիոն խորանարդ մետր գազ փոխադրելու շուրջ։
Խերսոնի «նոր իշխանությունները» Պուտինին խնդրելու են մարզը միացնել ՌԴ-ին. «ՌԻԱ Նովոստի»
14:48 11-05-2022
Խերսոնի մարզի տարածքում ոչ մի ԽԺՀ չի ստեղծվի, հանրաքվեներ չեն լինի, ասել է նոր «ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավարի տեղակալը:
Թուրքիան և Ղազախստանը կնքել են համագործակցության 15 համաձայնագիր՝ 1 մլրդ դոլար արժողությամբ
14:14 11-05-2022
Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի հարցում երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:
«Ռուսները չեն հաղթում և ուկրաինացիները չեն հաղթում». ԱՄՆ հետախուզությունը՝ «պատային իրավիճակի» մասին
13:29 11-05-2022
Վլադիմիր Պուտինը, ըստ ԱՄՆ-ի, մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Դոնբասում և պահպանել ցամաքային միջանցքը դեպի Ղրիմ, այլև այն ընդլայնել մինչև Մերձդնեստր՝ գրավելով նաև Օդեսան:
ԵՄ-ն կարող է Հունգարիային գումար առաջարկել ռուսական նավթից հրաժարվելու համար. Politico
13:02 11-05-2022
Հունգարիայի կառավարությունը, Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, հայտարարել է, որ ռուսական նավթից հրաժարվելը լուրջ հարված կհասցնի հունգարական տնտեսությանը։
Ալիևը Շուշիում հայտարարել է, որ իրենք «մեկընդմիշտ» են Արցախ վերադարձել
12:46 11-05-2022
Ալիևը Շուշիում հայտարարել է, որ «իրենք մեկընդմիշտ են վերադարձել այս հողեր, հարազատ հողեր և այստեղ ապրելու են հավերժ»:
Apple-ը դադարեցնում է iPod-ների արտադրությունը
12:43 11-05-2022
Apple Music հավելվածի շնորհիվ օգտատերերին հասանելի է ավելի քան 90 միլիոն երգ և 30000 երգացանկ:
ԱՄՆ-ը հնարավորություններ է փնտրում ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու համար
11:54 11-05-2022
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նաև պարենային ապրանքների գնաճ է հրահրել, ասել է ԱՄՆ նախագահը։
Իտալիայի վարչապետը՝ Բայդենին. «Պուտինին չհաջողվեց պառակտել մեզ»
11:40 11-05-2022
Իտալիայի վարչապետն ասել է, որ պատերազմն ամրապնդել է նաև Եվրամիությունը։
Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է 3.5 հազար խաղաղ բնակիչ. ՄԱԿ
11:01 11-05-2022
Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մի քանի հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը, ասել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար Մաթիլդա Բոգները:
Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունն ավելի արդյունավետ է, քան ՌԴ-ի հետ բանակցությունները. Փսակի
10:32 11-05-2022
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Stinger զենիթահրթիռային համալիրներ, Javelin հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր և այլ զինտեխնիկա։
Ֆինլանդիան և Շվեդիան հաջորդ շաբաթ կդիմեն ՆԱՏՕ-ին միանալու համար
09:55 11-05-2022
Ֆինլանդիայի հետ միաժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելը կուժեղացնի ողջ Հյուսիսային Եվրոպայի և մասնավորապես Շվեդիայի պաշտպանությունը, ասել է երկրի պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիստը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիվանդացել է COVID-19-ով
09:23 11-05-2022
Սթոլթենբերգը հիվանդությունը թեթև է տանում և կշարունակի աշխատել հեռավար։
Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը
23:48 10-05-2022
Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 10-ին, հայտնում են ուկրաինական լրատվական գործակալությունները: