copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:01 11-05-2022

Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է 3.5 հազար խաղաղ բնակիչ. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 3459 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 238 երեխա։
ՄԱԿ-ի վերջին զեկույցից հետո մեկ օրում զոհված խաղաղ բնակիչների թիվն ավելացել է 78-ով։ Պատերազմի ընթացքում վիրավորվել է 3173 խաղաղ բնակիչ։
Դոնեցկի և Լուգանսկի մարզերի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 1721 մարդ, իսկ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում՝ 113 մարդ։
Պատերազմի ընթացքում Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մոնիտորինգ իրականացնող ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար Մաթիլդա Բոգները ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, մի քանի հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ