Արտաքին
ԱՀԿ վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանին
21:25 26-05-2022
Արևմտյան երկրների առաջարկած բանաձևին կողմ է քվեարկել 88 պետություն, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 53։
Թուրքիան փորձում է միջանցք տրամադրել ուկրաինական հացահատիկն արտահանելու համար. ԶԼՄ-ներ
20:38 26-05-2022
Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներն արգելափակվել են ռուսական ներխուժման սկզբից, դրանցում մնացել է ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ։
Ամազոնում հայտնաբերվել են նախկինում անհայտ հնագույն քաղաքներ
20:16 26-05-2022
Հետազոտողների ակնկալիքներն ավելի քան արդարացան. նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին բացահայտելու 26 բնակավայր, որոնցից 11-ի գոյության մասին գիտնականները նախկինում նույնիսկ չէին կասկածում:
Լեհաստանն ԱՄՆ-ից գնում է հրթիռային համակարգեր, որոնք Ուկրաինան դեռ չի կարողացել ստանալ
19:33 26-05-2022
Արձակման մոդուլները կօգտագործվեն լեհական HOMAR համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) արտադրության մեջ:
Իրանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին 7 ժամ պահել են փակի տակ. Mash
18:44 26-05-2022
Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից և 7 ժամ փակել սենյակում՝ առանց սննդի և ջրի, քանի որ նրանք չեն ունեցել Իրան մուտք գործելու վիզա:
ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում Ուկրաինային մատակարարել տանկեր և ինքնաթիռներ. Գերմանական ԶԼՄ-ներ
18:08 26-05-2022
ՆԱՏՕ-ի երկրները ձգտում են կանխել Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումը և այդ պատճառով հրաժարվում են Կիևին որոշակի տեսակի զենքի մատակարարումից:
Միգուցե և փառք Աստծու. Պուտինը՝ ՌԴ-ն լքած ընկերությունների մասին
17:35 26-05-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Հյուսիսկորեացի զինվորներին COVID-19-ի դեմ բուժում են գաղափարախոսական համոզմունքներով
16:28 26-05-2022
Հյուսիսային Կորեայում դեղամիջոցների պակասի պատճառով հյուսիսկորեական բանակի զինվորները, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, բուժում չեն ստանում։
Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի պահանջները. Պեսկով
15:57 26-05-2022
Նրա խոսքով, խոսքը Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների մասին չէ։
Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնին մեղադրել են պետական դավաճանության մեջ
15:29 26-05-2022
Քաղաքական գործիչն անցնում է չորս քրեական հոդվածներով՝ ներառյալ պետական դավաճանությունը և կոռուպցիան։
Ռուսական ագրեսիան կարելի է կանգնեցնել միայն ուժով. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
15:02 26-05-2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վտանգավոր է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հանդարտեցնելու» փորձերը։
Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մոտենում է 4000-ի. ՄԱԿ
14:48 26-05-2022
Կազմակերպությունն ընդգծում է, որ ներկայացված տվյալները հիմնված են տեղեկատվության վրա, որը հաջողվել է ստուգել, իսկ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել։
McDonald's-ի փոխարեն բացված ռեստորաններում կպահպանվի նախկին ճաշացանկը. Սոբյանին
14:28 26-05-2022
Մոսկվայի քաղաքապետը նաև նշել է, որ թեև McDonald's-ի հեռացումը «բոլորը քննարկում էին որպես հսկայական կորուստ և աղետ», սակայն, ըստ էության, ճաշացանկի ավելի քան 90%-ը կազմված էր ռուսական մթերքից։
Ռուսաստանում աղը կտրուկ թանկացել է
13:59 26-05-2022
ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությունն այս ապրանքի գնաճը կապում է երկարաժամկետ օգտագործման ապրանքների պահանջարկի աճի հետ:
Մայիսի սկզբին մոտ 400 ռուսաստանցի զինվոր է զոհվել Սևերսկի Դոնեց գետն անցնելու ժամանակ. NYT
13:58 26-05-2022
Ըստ NYT-ի, զոհերի թվով Բելոգորովկայում տեղի ունեցածը ռուսական զորքերի ամենախոշոր պարտություններից է Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր:
ԱՄՆ Պետդեպը դեմ է Ռուսաստանին համացանցից անջատելուն
13:42 26-05-2022
ԱՄՆ Պետդեպը դեմ է Ռուսաստանին համացանցից անջատելուն, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան անկախ տեղեկատվություն ստանալ։
Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»
13:19 26-05-2022
Թուրքիան այն երկիրն է, որտեղ 2020 թվականին Բրիտանիան ամենաշատ պլաստիկ աղբն է ուղարկել։
Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանի ընտանիքին մեղադրել է միլիոնավոր դոլարներ երկրից դուրս հանելու մեջ
13:16 26-05-2022
Քըլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել հրապարակայնորեն խոստովանել, թե իր ընտանիքի անդամներից ով է այդ գումարներն ուղարկում ԱՄՆ ու նրա ընտանիքի ո՞ր անդամն է դրանք ստանում այնտեղ:
ԱՄՆ-ը չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, քանի դեռ հատուկ գործողությունը չի դադարեցվել. ԱՄՆ Պետդեպ
12:10 26-05-2022
ՌԴ դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի մատակարարման խափանումների, որը մեծացնում է պարենային ճգնաժամի վտանգը աշխարհի մի շարք երկրներում:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական նավահանգիստներից օտարերկրյա նավերի ելքի համար միջանցքների բացման մասին
11:18 26-05-2022
Սև և Ազովի ծովերում օրական երկու «ծովային հումանիտար միջանցք» է բացվելու օտարերկրյա նավերի ելքի համար։
Թուրքիան և Իսրայելը պատրաստ են գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու
10:54 26-05-2022
Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը կօգնի լուծել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
Իրանը զիջումների չի գնացել ԻՀՊԿ-ն ահաբեկիչների ամերիկյան ցուցակից հանելու դիմաց
10:11 26-05-2022
Իրանը այժմ պետք է որոշի՝ պատրաստ է արդյոք գործարքի առանց լրացուցիչ պահանջների, ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելին:
Իսպանիան պատվաստանյութեր և հակավիրուսային դեղամիջոցներ կգնի կապիկի ծաղիկի բուժման համար
09:52 26-05-2022
Իսպանիայի իշխանությունները դեղերի գնման շուրջ արդեն բանակցել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության հետ. դրանք կառաքվեն մի քանի շաբաթից։
Ուկրաինան իր տարածքները չի տա Ռուսաստանին. Զելենսկի
09:25 26-05-2022
Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում պատասխանել է ուկրաինական տարածքի մի մասը Ռուսաստանին զիջելու առաջարկներին։