copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:54 26-05-2022

Թուրքիան և Իսրայելը պատրաստ են գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու

Իսրայելը և Թուրքիան պատրաստ են գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք պայմանավորվել ենք վերսկսել մեր նախարարությունների և համապատասխան պետական ​​կառույցների միջև տեխնիկական հանդիպումները: Մենք որոշել ենք քննարկել Իսրայելի հետ փոխադարձ դեսպանների նշանակման հարցը Լապիդի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ»,- նրա խոսքերը մեջբերել է Milliyet պարբերականը։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը կօգնի լուծել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Նա հիշեցրել է, որ Անկարան կողմ է հակամարտության լուծմանը՝ երկու պետություն ստեղծելու միջոցով։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի Իսրայել այցը վերջին 15 տարվա ընթացքում առաջինն էր պաշտոնական մակարդակով։ Մարտին Թուրքիա այցելեց Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Այցի հիմնական նպատակը, ինչպես նշել էր նա, երկկողմ հարաբերությունների լիցքաթափումն էր 2010թ.-ի ճգնաժամից հետո, երբ իսրայելական հատուկ ջոկատայինները գրավեցին թուրքական Mavi Marmara լաստանավը, որը նպատակ ուներ ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը։ Դրանից հետո երկրներն իջեցրին դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը և հետ կանչեցին իրենց դեսպաններին։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին

Ձեզ գուցե հետաքրքրի