copy image url
Մամուլ 1 ժամ առաջ - 08:28 03-07-2026

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու:

«Ես վարչապետի հետ քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը, չեմ գա Ազգային ժողով: Կա կուսակցություն, կա վարչություն և ես ենթարկվում եմ վարչության որոշմանը: Վարչապետի հետ հետագա քայլերը չեմ քննարկել, բայց ինձ առանց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ չեմ պատկերացնում… Ես իմ խնդրանքով որոշել եմ հանգստանալ»- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա թեև ակնհայտորեն նեղացած է թիմակիցներից, ամեն դեպքում այսպիսի միտք էլ հայտնեց, որ «Եթե վարչապետն ասի մի տարի ոչինչ մի արա, ես այդպես էլ կանեմ ամենայն հավանականությամբ: Խաղի կանոնները այդպիսին են»- խոստովանեց ԱԺ դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի թիմակիցները մինչև երեկ շտապում էին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ՝ թե ԱԺ նախագահը նշանակվելու է ՀՀ նախագահ, հետո՝ գրվեց, որ ոչ, դառնալու է Երևանի քաղաքապետ, այնուհետև՝ թե կարող է որևէ նախարարական պաշտոն ստանձնել։ Սակայն իրականում նա ոչ մի տեղ էլ չի գնում․ հոգնած է: Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակավ տվել է այդ հարցի պատասխանը՝ առանց ավելորդ սեթևեթանքի։

Հարցին, թե Ալեն Սիմոնյանը շարունակելո՞ւ է իր աշխատանքը խորհրդարանում որպես պատգամավոր, օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր.

«Կքննարկենք, ինքն էլ որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։ Մենք մեր կարծիքները կհամադրենք, կքննարկենք, կտեսնենք։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա, ի վերջո, փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։

Այսինքն, ըստ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ապագան ՔՊ-ում, ըստ էության, «քաղաքական կապիտալ» լինելու կարգավիճակն է։

Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն այսպես դաժան վարվեց Ալեն Սիմոնյանի հետ

Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պարզաբանում են, որ պատճառը բավականին պարզ է։ Քանի դեռ նա ԱԺ նախագահ էր, ՔՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ անել՝ բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց և կարողացավ դուրս թողնել գործընթացներից։ Մյուս ՔՊ-ականները, ըստ այդ գնահատականների, պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից և նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ «վրեժը լուծելու համար»։

Խոսվում է, որ պատգամավորներից մինչև օգնականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից, և այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Պատգամավորներ կան, որ 5 տավա ընթացքում երբեք որևէ գործուղման չեն գնացել, բայց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանն ամենուր եղել է ԱԺ նախագահի կողքին: ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնց համար Ալեն Սիմոնյանն անհասանելի է եղել, նրա փոքրաթիվ թիմակիցները արգելափակել են շատ ՔՊ-ականների մուտքը ԱԺ նախագահի մոտ և այսպես շարունակ: ՔՊ-ում հերթով հիշում են ամեն ինչ և հորդորում չզարմանալ՝ ինչու այսպես ստացվեց: Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ զեկուցվել է և հետևություններն արվել են: Անշուշտ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությունը Սիմոնյանի մայրիկի վարքագիծը, եղբոր և նրա կնոջ կոռուպցիոն սկանդալները չէին կարող վրիպել Փաշինյանի աչքից: Արդյունքում այսօր Ալեն Սիմոնյանին հիմնականում կարելի է տեսնել միայն իր ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչների հետ՝ նախկին օգնական, այսօր՝ խորհրդական Աշխեն Հայրապետյանի, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի և նրա զուգընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերակցությամբ։ Երեկ նա արդեն խորհրդարանի սենյակներ էր մտնում, հրաժեշտ տալիս աշխատակազմին»:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը