Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:19 26-05-2022

Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»

Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոնների ամենամեծ գնորդն է՝ 14.7 մլն տոննա ցուցանիշով։ Իսկ 2020-ին էլ 13.7 մլն տոննա ցուցանիշով էր Թուրքիան դարձել ԵՄ-ից ամենաշատ թափոն ներկրող երկիրը: Նշվում է, որ թափոնների մեծ մասը երկաթ պարունակող մետաղներ են, գրում է ermenihaber-ը:

Թափոնի ներկրմամբ Թուրքիան առաջ անցավ բոլորից այն բանից հետո, երբ պլաստիկ թափոնի խոշորագույն ներկրողներից մեկը՝ Չինաստանը, 2017 թվականին արգելեց աղբի ներկրումը։

Թուրքիան այն երկիրն է, որտեղ 2020 թվականին Բրիտանիան ամենաշատ պլաստիկ աղբն է ուղարկել։ «Bloomberg» գործակալությունը GPS-ի միջոցով, ֆիքսել է բրիտանական «Tesco» սուպերմարկետների ցանցից Թուրքիա ուղարկվող պլաստիկ թափոնների տեղաշարժը երկու ամսվա ընթացքում:

2021 թվականին պատկերը չի փոխվել: 14.7 մլն տոննա ցուցանիշով Թուրքիան դարձյալ առաջատար է: Արտահանվող թափոնների երկրորդ խոշոր գնորդը Հնդկաստանն է՝ 2.4 մլն տոննա ցուցանիշով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել