Արտաքին
Ուկրաինայում ռազմական գործողությունները գտնվում են վճռորոշ փուլում․ ԱՄՆ ՊՆ ղեկավար
20:51 20-07-2022
Լլոյդը խոստացել է նաև նորարարական ուղիներ գտնել Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ դաշնակիցների օգնությունը տանում է իրական փոփոխությունների։
Չավուշօղլուն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները
20:28 20-07-2022
Թուրքիայի արտգործանախարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
19:58 20-07-2022
Հերթական սահմանափակումները կներառեն ոսկու ներկրման արգելք, արտահանման վերահսկման նոր միջոցառումներ, Սբերբանկի ակտիվների սառեցում, պատժամիջոցներ ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ պատերազմում «աշխարհագրական կոորդինատների» ընդլայնման մասին
19:33 20-07-2022
Հարցազրույցում Լավրովը սպառնացել է, որ եթե արևմտյան երկրները շարունակեն Ուկրաինային հեռահար զենք մատակարարել, ապա ռուս զինվորականների աշխարհագրական խնդիրները կընդլայնվեն։
Նարիշկինը Բաքվում համաձայնագիր է ստորագրել՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված
18:13 20-07-2022
ՌԴ հետախուզական ծառայության ղեկավարի խոսքով, Բաքվում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերին:
ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում ևս չորս HIMARS համալիր
17:22 20-07-2022
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Պուտինը հայտարարել է Եվրոպա գազի մատակարարումների կրճատման մասին
16:18 20-07-2022
Նա առաջարկել է դա փոխհատուցել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի գործարկմամբ:
Կրեմլը պատրաստվում է բռնակցել Ուկրաինայի զգալի մասը. Սպիտակ տուն
15:57 20-07-2022
Քիրբին նախազգուշացրել է, որ ռուսական իշխանությունները մտադիր են Խերսոնի, Զապորոժիեի շուրջ տարածքը և ամբողջ Դոնբասը հայտարարել Ռուսաստանի տարածքի մաս։
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կապի կամավորների
15:09 20-07-2022
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների:
Ուկրաինան ուզում է, որ պատժամիջոցների տակ հայտնվեն պատերազմին մասնակցող ռուսների հարազատները
14:57 20-07-2022
«Նրանք պետք է իմանան, որ եթե եկել են սպանելու ուկրաինացիներին, ապա իրենց երեխաները չպետք է գնան սովորելու քաղաքակիրթ երկրներում»,- ասել է Երմակը:
Boeing-ը որոշել է առաջիկա 20 տարիներին ինքնաթիռներ չմատակարարել ՌԴ
14:38 20-07-2022
Փորձագետները համակարծիք են, որ ռուսական շուկայից դուրս գալը կդանդաղեցնի ընկերության արտադրության տեմպը և կստիպի բարձրացնել գները գնորդների համար:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ամրապնդել է միասեռ ամուսնությունների իրավունքը
14:17 20-07-2022
Oրենքը պաշտպանել են բոլոր 220 դեմոկրատները և 47 հանրապետականներ։
Ղրղզստանը Ռուսաստանի հետ հաշվարկները կիրականացնի ռուբլով
13:18 20-07-2022
Ռուբլով հաշվարկների անցնելուց հետո ռուբլու փոխարժեքը սկսել է ամրապնդվել, որն ազդել է նաև վառելիքի ինքնարժեքի վրա, նշել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարը։
Իրանը անօդաչու սարքեր է արձակել մի քանի նավերից և սուզանավից
13:00 20-07-2022
Անօդաչուներից մի քանիսը եղել են միանգամյա օգտագործման «Արաշ» տեսակի կամիկաձե-դրոններ։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է զանգվածային սովի վտանգի առաջ
12:26 20-07-2022
Իրավիճակը սրվում է նրանով, որ ռուսական գյուղմթերքն ու պարարտանյութերը գտնվում են պատժամիջոցների տակ և չեն մտնում համաշխարհային շուկա։
Պուտինը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Սիրիայից նավթի ապօրինի արտահանումը
11:46 20-07-2022
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի սիրիական պետությունը, սիրիացի ժողովրդին թալանելը, նավթի անօրինական արտահանումը, ասել է ՌԴ նախագահը։
Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ի պատասխան Կիևի որոշման
11:28 20-07-2022
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դամասկոսի՝ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ճանաչելու որոշման պատճառով։
Եվրահանձնաժողովը ցանկանում է եվրոպացիներին ստիպել խնայել գազը. Politico
11:11 20-07-2022
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ցանկանում են նոր լիազորություններ ստանձնել, որոնց միջոցով հնարավոր կլինի ԵՄ անդամ երկրներին ստիպել նվազեցնել գազի սպառումը:
Պուտինը պահանջում է մեղմել պատժամիջոցները՝ ուկրաինական հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու դիմաց
10:51 20-07-2022
ԱՄՆ-ը թույլ է տվել Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել՝ կապված պարարտանյութերի, սննդի, սերմացուի, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հետ։
Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում
09:42 20-07-2022
Պուտինը գագաթնաժողովում ելույթի ժամանակ խոսել է ներսիրիական գործընթացի համար պայմաններ ստեղծելու պայմանավորվածությունը գործնականում կիրառելու անհրաժեշտության մասին։
Էրդողանը քրդերից պահանջել է լքել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց գոտին
23:57 19-07-2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը Թեհրանում «Աստանայի եռյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ քրդական կազմավորումները պետք է լքեն Սիրիայում Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող 30 կիլոմետրանոց գոտին։
ԵՄ-ն աջակցություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը
23:51 19-07-2022
Եվրամիությունը հաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Ադրբեջանին տնտեսության դիվերսիֆիկացման, «կանաչ էներգիայի» զարգացման հարցում:
Իրանի գերագույն առաջնորդը պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտություն է համարել
23:48 19-07-2022
«Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը անհրաժեշտություն է, որը համապատասխանում է երկու կողմերի շահերին, հատկապես արևմտյան պատժամիջոցների լույսի ներքո», - ասել է Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը Պուտինին ևս ասել է, որ Թեհրանը չի հանդուրժի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը
23:47 19-07-2022
Այաթոլլահ Խամենեին Վլադիմիր Պուտինին ասել է, որ Թեհրանը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը