Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 20-07-2022

Իրանը անօդաչու սարքեր է արձակել մի քանի նավերից և սուզանավից

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը անօդաչու սարքերով հագեցած նավեր են ցուցադրել, հաղորդում է Janes-ը։

Պարբերականի համաձայն, շնորհանդեսն անցկացվել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանիի և երկրի զինված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։

Անօդաչուներն արձակվել են «Հենգամ» դասի «Լավան» դեսանտային նավից, «Դելվար» օժանդակող նավից և «Կիլո» դասի «Թարիկ» սուզանավից։

Անօդաչուներից մի քանիսը եղել են միանգամյա օգտագործման «Արաշ» տեսակի կամիկաձե-դրոններ, ներկայացվել են նաև «Պելիկան», «Հոմա», «Չամրոշ», «Ջուբին», «Աբաբիլ-4» և «Բավար-5» ԱԹՍ-ները, որոնք ունակ են հաղթահարել Հնդկական օվկիանոսը։

Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին ներկայացրել է նաև անօդաչու թռչող սարքերով զինված հինգ նոր զորամասերի ստեղծման ծրագրերը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով