copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:51 20-07-2022

Պուտինը պահանջում է մեղմել պատժամիջոցները՝ ուկրաինական հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու դիմաց

Թեհրանում Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո, ի թիվս այլ բաների, ՌԴ նախագահը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի, որից կախված է որոշ երկրներում սովի սպառնալիքի աստիճանը, արտահանումն ապաշրջափակելու համար Արևմուքը պետք է կրճատի ի պատասխան Ուկրաինա ներխուժման ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները։

Պուտինը հիշեցրել է, որ Թուրքիան և անձամբ նախագահ Էրդողանը «շատ բան են արել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնության գալու համար» (Ստամբուլում բանակցություններ են անցկացվել ՄԱԿ-ի հովանու ներքո)։ «Բայց ի սկզբանե մենք հարցն այսպես ենք դրել, որ դա պետք է փաթեթավորվի, այն է՝ մենք կնպաստենք ուկրաինական հացահատիկի արտահանմանը ելնելով նրանից, որ ռուսական հացահատիկի արտահանման ժամանակ հնարավոր մատակարարումների հետ կապված բոլոր սահմանափակումները հանվեն»,- ասել է նա:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԵՄ-ն մտադիր է պարենամթերի և պարարտանյութերի հետ կապված գործարքների համար ապասառեցնել ռուսական մի շարք բանկերի միջոցները։ Գործակալության տվյալներով, Եվրամիությունը կարող է ապասառեցնել ՎՏԲ-ի, Սովկոմբանկի, Նովիկոմբանկի, Պրոմսվյազբանկի, ՎԷԲ-ի, Օտկրիտիե բանկի և նույնիսկ Ռոսիա բանկի միջոցները, որը վերահսկվում է Պուտինի մտերիմի կողմից։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը թույլ է տվել Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել՝ կապված պարարտանյութերի, սննդի, սերմացուի, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հետ։ Պուտինը Թեհրանում ուշադրություն է հրավիրել այս որոշման վրա։

«Ինչպես գիտեք, ռուսական պարարտանյութերի համաշխարհային շուկա մատակարարելու հետ կապված սահմանափակումները փաստացի հանվել են ամերիկացիների կողմից, հուսով եմ, որ նույնը, եթե նրանք անկեղծորեն ցանկանան բարելավել իրավիճակը համաշխարհային շուկաներում, կլինի ռուսական հացահատիկի արտահանման դեպքում»,- ասել է նա բանակցություններից հետո։

Վաշինգտոնը, մեկնաբանելով Պուտինի այցը Թեհրան, չափազանց թերահավատորեն է արտահայտվել։ Այցը ցույց է տալիս, թե որքան մեկուսացված է Մոսկվան, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի