Հանրապետության տարածքում հուլիսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Հուլիսի 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 6-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 5-9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։