latest_news
copy image url
Ներքին 3 часа назад - 18:00 17-09-2026

ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը, ով հանրությանը հայտնի է որպես նախկին լրագրող և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնամենի ծանոթ ու գործընկեր, հայտնվել է հանրային և լրատվական ուշադրության կենտրոնում։ Նրա անվան շուրջ քննարկումներին այժմ գումարվել է նաև խորհրդարանական էթիկայի կոպտագույն խախտումը։

Նշենք, որ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրենը, որն արդեն պատգամավոր է, աչքի է ընկնում իր ոչ խորհրդարանական բառապաշարով։ Երեկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ռուզաննա Երեմյանն իրեն թույլ է տվել հնչեցնել «մի բան պիտի բլթացնի ու գնա նստի էլի» արտահայտությունը։ Նմանօրինակ խոսելաձևի համար պատգամավորը նիստը վարողի կողմից նկատողություն է ստացել։

Նմանօրինակ խոսելաձևի համար պատգամավորն անմիջապես արժանացել է հասարակական կոշտ քննադատության և նիստը վարողի կողմից նկատողություն ստացել։ Այդ նույն ինքնավստահությունն, ըստ երևույթի, դրսևորվում է նաև կադրային քաղաքականության մեջ։

Oragir.News-ի տեղեկություններով, պատգամավորական մանդատը ստանձնելուց առաջ Ռուզաննա Երեմյանը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի դաստիարակության գծով փոխտնօրեն է նշանակել ամուսնուն՝ Արմեն Սարգսյանին։ Տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նույն դպրոցի կերպարվեստի ուսուցիչներից մեկը՝ Տաթև Սարգսյանը։

Oragir.News-ի հետ զրույցում տնօրենի նորանշանակ պաշտոնակատարն անձամբ հաստատեց իր կարգավիճակը՝ նշելով, որ օգոստոսի 24-ից է նշանակվել այդ պաշտոնում։ Ավելի ուշ, երբ ցանկացանք նաև ճշտել, թե ինչ կրթություն ունի Արմեն Սարգսյանը, կրթահամալիրից պատասխանեցին՝ «բարձրագույն», իսկ թե ինչ որակավորում ունի տվյալ պատասխանատու հաստիքը զբաղեցնելու համար՝ չցանկացան հայտնել։ Ստեղծված պատկերը ողջամիտ հարցեր է առաջացնում։

Ստացվում է, որ անգամ նախկին տնօրենի հեռանալուց հետո ընտանեկան ներկայացվածությունը պետական կրթահամալիրում պահպանվում է, իսկ կադրերի որակավորման թափանցիկությունը մնում է հարցականի տակ։

Այսպիսով, ՔՊ-ականի նման ինքնավստահ պահելաձևն ու բառապաշարը խոսում են միայն իշխանական վերնախավում ունեցած ամուր հենարանի և հովանավորչության մասին։

Այս «ամուր հենարանն» ու հավատարմությունը տիկին Երեմյանն ապացուցել էր դեռևս դպրոցի տնօրեն եղած ժամանակ, երբ եկեղեցու դեմ հակաօրինական արշավների և Վեհարանը գրավելու քննարկումների ֆոնին հրապարակավ հայտարարում էր՝ «Ես վարչապետի կողքին եմ»։

Most Viewed

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը