latest_news
copy image url
Ներքին 9 часов назад - 22:57 16-09-2026

Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում։ Մեր աղբյուրը պնդում է, որ այդ գործընթացում հիշատակվում է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի անունը։

«Տարոն Չախոյանը, հատկապես, իրենց գյուղից՝ Մեծ Մանթաշից, ճնշումներով ցուցակներից դուրս է թողնում ընդդիմադիր թեկնածուներին։ Մարդկանց զանգում, վախեցնում են Տարոն Չախոյանն ու իր հարազատ հորեղբայրը։ Անձնագրային բաժնից տվյալները հասնում են Անան Ոսկանյանին, և արդեն սկսվում են ճնշումները։ Իմ գիտենալով՝ արդեն 70 տոկոսին ճնշել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է մեր աղբյուրը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։

Նշված պնդումների վերաբերյալ Oragir.News-ը չի ստացել պաշտոնական մեկնաբանություն։ ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը մեր զանգերն անպատասխան է թողել։ Հիշյալ տեղեկությունը ներկայացնում ենք որպես Oragir.News-ի աղբյուրի պնդում և պատրաստ ենք հրապարակել նաև պատգամավորի դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կկայանան Շիրակի մարզի երկու խոշորացված համայնքներում՝ Արթիկում և Ախուրյանում։ Տարեվերջին ընտրական գործընթացներ են սպասվում նաև Աշոցք և Ամասիա համայնքներում։ Արթիկում սպասվող ընտրություններին մասնակցության մասին արդեն տարբեր անուններ են շրջանառվում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ընտրություններին մասնակցելու է նաև Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը։ Վարագյանը Արթիկի համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում։

Նրա պաշտոնավարումն ավարտվել է 2021 թվականին՝ Արթիկ խոշորացված համայնքում կայացած ընտրություններից հետո, երբ համայնքի ղեկավար ընտրվեց Անան Ոսկանյանը։

Ներկայիս համայնքապետ Անան Ոսկանյանը ևս պատրաստվում է մասնակցել ընտրություններին և, ըստ շրջանառվող տեղեկությունների, կրկին կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ Արթիկում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի համաձայն՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածուն Անան Ոսկանյանն էր։

«Ապրելու երկիր» կուսակցությունից քննարկվում է նաև Արթուր Աստոյանի թեկնածությունը։ Այլ թեկնածուների անուններ այս պահին դեռևս չեն շրջանառվում։

Most Viewed

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու