latest_news
copy image url
Ներքին 18 часов назад - 21:26 16-09-2026

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան

Այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ն ենթակա է փակման, նորություն չէ մեզ համար, մենք ենք ասել դա և նման հանձնառություն ենք ստանձնել։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Արդեն 2 տարի է կամ մի փոքր ավել, որ մենք խոսում ենք նոր ՔԿՀ կառուցելու մասին, որը գալու է փոխարինելու «Նուբարաշեն» ՔԿՀ–ին։ Մենք հենց այսօր վերջնականացրել ենք քննարկումները, թե ինչ եղանակով ենք կառուցելու այն։ Առաջիկայում ականատես կլինեք կատարվող քայլերին։ Հիմա ո՞ւր եք առաջարկում տանել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվողներին, եթե ձեր իշխանության օրոք բավարար չափով ՔԿՀ–ներ չեն կառուցվել։

Ինչ վերաբերում է «Արթիկ» ՔԿՀ–ին, դրա մի քանի հարկը վերանորոգվել է։ Վերանորոգվել է նաև «Աբովյան» ՔԿՀ–ն, «Վանաձոր» ՔԿՀ–ն, «Գորիս» ՔԿՀ–ն։ Եթե ուզում եք տեսնել մինչ վերանորոգումը եղած պատկերը և դրանից հետո, հրավիրում եմ ձեզ շրջայցի։

Էդ որ ասում եք՝ փորձը ցույց է տալիս, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում, էդ ո՞ր փորձն է ցույց տալիս։ Ուսումնասիրե՞լ եք, քանի հոգի է օրինակ, այս տարի այդ ձևով ազատվել պատժից։ Ես կասեմ՝ 178 անձ վաղաժամկետ ազատվել է պատժից»,– ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատրաստվում են ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ, Գալյանը կարճ պատասխանեց. «Ոչ»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Լիանա Գասպարյանն ասաց. «2026–ի առաջին կիսամյակում եղել է 1683 դատապարտյալ, փոխարենը 2025–ի առաջին կիսամյակից հետո ավելացել է 283–ով»։

Նախարարը կրկին ընդդիմադիր պատգամավորին հրավիրեց ՔԿՀ–ներ շրջայցի։

Most Viewed

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան