Այսօր հայկական հեռուստատեսության ու թատրոնի սիրված դեմքերից մեկի՝ դերասանուհի Սիրանուշ Լազյանի ծննդյան օրն է: Հանրությանը հայտնի ու սիրված արտիստուհին թևակոխել է կյանքի նոր ու կարևոր մի փուլ: Սիրանուշ Լազյանն իր սոցիալական հարթակների հետևորդների հետ կիսվել է տոնական ու ջերմ լուսանկարներով՝ հայտնելով, որ այսօր դարձել է 40 տարեկան։
Դերասանուհու հրապարակած կադրերն անմիջապես արժանացել են երկրպագուների ու գործընկերների ուշադրությանը, ովքեր շտապել են շնորհավորել հոբելյարին:
Սիրանուշ Լազյանը տարիների ընթացքում իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական մեդիադաշտում՝ հաջողությամբ հանդես գալով բազմաթիվ հայկական հեռուստասերիալներում, հումորային սիթքոմներում և տարբեր թատերական աղմկահարույց նախագծերում։
Բացի դերասանական կարիերայից, Սիրանուշն իր տպավորիչ ձայնի շնորհիվ երկար տարիներ է, ինչ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հնչյունավորող արտիստ: Մենք նույնպես շնորհավորում ենք տաղանդավոր դերասանուհուն հոբելյանի առթիվ՝ մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ և անսպառ էներգիա: