latest_news
copy image url
Ներքին 6 часов назад - 15:00 20-06-2026

Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Հայկ Հովհաննիսյանը կրկին հայտնվել է համացանցային քննադատությունների թիրախում։ Այս անգամ պատճառը նրա մասնակցությամբ նոր նախագծերն են և դրանց թեմատիկան, ինչը դուր չի եկել օգտատերերից մեկին: Ինստագրամյան օգտատերերից մեկը, անդրադառնալով այն թեմային, թե ինչպիսի սերիալներում ու նախագծերում է հանդես գալիս դերասանը, հանդիմանել էր նրան՝ գրելով. «Ի՞նչ եք սովորեցնում մեր երեխաներին»։

Հայկ Հովհաննիսյանը որոշել է լռություն չպահպանել և բավականին կոշտ ու ուղիղ ձևով պատասխանել է հետևորդի մեղադրանքին՝ շեշտելով, որ հեռուստատեսությունն ու դերասանները պատասխանատու չեն այլ երեխաների դաստիարակության համար.

«Հարգելիս, ձեր երեխաներին դաստիարակելը և ինչ-որ բան սովորեցնելը ձեր պարտականությունն է։ Ինչ վերաբերվում է կրիմինալ նախագծերին, նրանք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ, այլ վճարովի պլատֆորմներով։ Հիշեք՝ դուք ունեք ընտրություն դիտելու այն, ինչ ցանկանում եք»,— նշել է դերասանը:

Այսպիսով, հեռուստատեսային նախագծերի բովանդակության և դրանց՝ դեռահասների վրա ունեցած ազդեցության թեման շարունակում է մնալ հանրային քննարկումների հիզակետում:

Մինչ ծնողների մի մասը ստեղծագործական թիմերից պահանջում է ավելի մեծ դաստիարակչական տարրեր, արտիստները հիշեցնում են, որ ժամանակակից մեդիադաշտում բովանդակության զտումը նախևառաջ հենց ծնողների անձնական պատասխանատվությունն է: