latest_news
copy image url
Ներքին 10 часов назад - 12:30 20-06-2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն

Ռուսական հացահատիկն Ադրբեջանի տարածքով կառաքվի Հայաստան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ (APA) գործակալությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցի տվյալներով՝ այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով։

Նշվում է, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ արդեն տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ (քարածխի տեսակ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Հաղորդագրության համաձայն՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել նաև ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։