latest_news
copy image url
Արտաքին 11 часов назад - 11:33 20-06-2026

Իտալիայի վարչապետը աղաչել է, որ ինձ հետ նկարվի. Թրամփ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև խոշոր դիվանագիտական սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն պնդել է, թե իտալացի պաշտոնյան աղաչել է իր հետ լուսանկարվելու համար, ինչին ի պատասխան Մելոնին այդ հայտարարությունն անվանել է լիովին հորինված ու տարակուսանք հայտնել դաշնակիցների հասցեին նման արտահայտությունների համար, իսկ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, սա որակելով որպես վիրավորանք ամբողջ երկրի նկատմամբ, ի նշան բողոքի՝ պաշտոնապես չեղարկել է հաջորդ շաբաթ նախատեսված իր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։

Այս մասին հաղորդում է DW լրատվական գործակալությունը՝ նշելով, որ երկու պահպանողական առաջնորդների միջև վերջին ամիսներին միջազգային քաղաքականության շուրջ լուրջ տարաձայնություններ էին ի հայտ եկել, իսկ Թրամփի այս սկանդալային մեկնաբանությունը հնչել է Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում նրանց միջև տեղի ունեցած ենթադրյալ հաշտեցնող զրույցից ընդամենը մի քանի օր անց՝ էլ ավելի սրելով Վաշինգտոնի և Հռոմի միջև դիվանագիտական հարաբերությունները։