Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ առաջիկա ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին, կայցելի Ուկրաինա։
Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։
«Հույս ունեմ, որ վաղը գիշեր, երբ Ուկրաինայից վերադառնալիս լինեմ, այնքան թերահավատ տրամադրված չեմ լինի, որքան հիմա»,- ասել է վարչապետը։
Ֆիցոյի խոսքով՝ այցը կտևի մի քանի ժամ, և նա հայրենիք կվերադառնա շաբաթ գիշերը։ Վարչապետը այլ մանրամասներ չի հայտնել։