copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:00 05-06-2024

Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գտնում է, որ իր դեմ մահափորձ կատարողը եղել է ոչ թե «միայնակ խելագար», այլ ընդդիմության ակտիվիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է մահափորձից հետո հղած առաջին տեսաուղերձում:

«Մայիսի 15-ին իմ քաղաքական հայացքների պատճառով սլովակ ընդդիմադիր ակտիվիստը փորձեց սպանել ինձ: Որևէ պատճառ չունեմ հավատալու, որ դա միայնակ խելագարի հարձակում էր»,- նշել է Ֆիցոն՝ հիշեցնելով, որ մահափորձից որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Սլովակիայի կառավարությունը ներկայացնող քաղաքական գործիչներից մեկի դեմ մահափորձի կազմակերպման հավանականության մասին:

Նա ընդգծել է, որ իր գլխավորած կառավարության դեմ տրամադրված լրատվամիջոցներն ու ոչ կառավարական կազմակերպությունները փորձելու են նվազեցնել միջադեպի նշանակությունը և հերքել կրակողի ու ընդդիմության միջև եղած կապը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին