Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ժամ առաջ - 12:19 17-09-2026

Սելենա Գոմեսը՝ նոր դերերի և լավ սցենարների մասին

Երգչուհի Սելենա Գոմեսը հարցազրույց է տվել PEOPLE-ին՝ խոսելով դերասանական կարիերայի, նոր նախագծերի և իր՝ 2016 թվականի կերպարի նկատմամբ հանրության հետաքրքրության մասին։ Ինչպես հայտնի է, Սելենան նաև դարձել է Beauty Impact Award մրցանակի հաղթող:

Գոմեսի խոսքով՝ այժմ իր համար կարևոր է որպես դերասանուհի շարունակել մարտահրավերներ ընդունել և ընտրել այն նախագծերը, որոնք իր համար իսկապես նշանակություն ունեն։



«Ինձ համար կարևոր է, որ որպես դերասանուհի ինձ մարտահրավեր նետեն։ Այնքան բան կա, որ ուզում եմ անել։ Կարևոր է դարձել այն, որ մասնակցում եմ նշանակալի նախագծերի և ստանձնում այն դերերը, որոնց համար պայքարում եմ։ Ես պարզապես իսկապես լավ նյութ եմ փնտրում։ Սիրում եմ կարդալ լավ սցենարներ․ դրանք կարող են լինել 300 էջ, ես դրանց ընթերցումն ավարտում եմ երկու օրում»,— ասել է նա։

Գոմեսը հավելել է, որ այսօր իրեն ավելի հանգիստ է զգում և այլևս չի ցանկանում վերադառնալ այն արտաքին կերպարին, որով հանրությունը նրան հիշում է այդ տարիներից։

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել