copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 22:19 11-09-2026

ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվել

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով որսացել և ոչնչացրել են 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,– ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի և Տուլայի մարզերի, Պերմի երկրամասի, Ուդմուրտիայի, Ղրիմի և Սև ծովի երկնքում։