Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կլաստերային դպրոցներ ստեղծելու իրենց ծրագրին. «Մենք որոշեցինք, որ պետք է ունենանք կլաստերային դպրոցներ և ապահովենք երեխաների մի մասի տեղափոխումը Կառավարության հաշվին»:
«Մենք դպրոց չենք փակում, դպրոցների ավերակների վրա հանրակրթության համակարգ ենք կառուցում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դպրոցը փակելու խոսույթը հատկապես ընտրություններից առաջ շատ մեծ ճնշում էր իրենց վրա, սակայն իրենք դա հաղթահարեցին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրերս հրապարակված կրթական հետազոտությանը, ըստ որի՝ Հայաստանը իր կրթական մակարդակով տարածաշրջանում գտնվում է վերջին տեղում:
Ըստ վարչապետի՝ 15-ամյա հայ դպրոցականների գիտելիքների ծայրահեղ ցածր մակարդակի պատճառը երկրում դպրոցների երկար տարիների բացակայությունն է:
Փաշինյանը հիշեցրել է հանրապետության ողջ տարածքում 300 դպրոցների կառուցման ընթացիկ ծրագրի մասին, որից հետո պետք է կառուցվի ևս նույնքան, ապա՝ ևս 350-ը:
«Մի երկրում, որտեղ գրեթե հազար դպրոցների խիստ անհրաժեշտություն կա, հասկանալի է, որ գիտելիքների մակարդակն այդպիսին կլինի»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ մենք իսկապես գլոբալ գրագիտության խնդիր ունենք. «Մի երկրում, որտեղ Լիսկան գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ա, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, անգրագիտություն կլինի, ի՞նչ եք ուզում, դա անհետևանք ա՞ անցնելու, էս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք բարձրացրել, դուք հլը պատասխան պետք ա տաք»:
Տեսանյութ: