Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 14:23 11-09-2026

Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ

Տևական ժամանակ է՝ ընդդիմադիրների բազմաթիվ ընկերություններ փակ են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ Toyota Yerevan ընկերությունը, որտեղ սպասարկվում են նաև Ձեզ սպասարկող մեքենաները: Գոնե Ձեր շահերից ելնելով՝ էդ ընկերությունը բացեք, Ձեր Toyota-ները, զրահապատ Lexus-ը չմնան առանց յուղ, կալոդկա փոխելու, շատ մեքենաներ մնացել են դուրսը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց լրագրողը՝ դիմելով Փաշինյանին:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ինքը հեծանիվով կտեղաշարժվի. «Ոչինչ, բոլորը հեծանիվով կտեղաշարժվեն, ոտքով կքայլեն, կվազեն»:

«Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի սրտաճմլիկ տեսարաններից պրծանք, հիմա էլ ընկերությունները, վայ, առանց Toyota Yerevan-ի Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյատևել կարող ա գոյատևել, պատկերացրեք: Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կարող գոյատևել թալանվածը հանդուրժելով, ընդ որում՝ հներինը կլինի, նորերինը կլինի, ինձ համար բացարձակապես ոչ մի տարբերություն չկա»,- նշեց նա:

Տեսանյութ: