«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։ Այս մասին հայտնել է «Փյունիկ» ակումբն իր ֆեյսբուքյան էջում։
«59-ամյա մասնագետը 2017 թվականից մարզչական գործունեություն է ծավալում «Փյունիկի» համակարգում, ինչպես նաև հանդիսանում է ակումբի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը»,- նշված է հաղորդագրության մեջ։