Նրանց կարծիքով 1 ժամ առաջ - 22:59 08-09-2026

Քանի կան ռուս-թուրքական հարաբերություններ, միշտ էլ այսպես է լինելու. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայ-ռուսական հարաբերությունների ապագան շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքում։ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո հասարակության շրջանում կրկին քննարկվում է՝ արդյոք երկու երկրների հարաբերություններում հնարավո՞ր է նոր փուլ, և ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան դրանք։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։

Հարցման մասնակիցներից ոմանք դժվարացան գնահատական տալ՝ նշելով, որ հանդիպման օրակարգի մասին բավարար տեղեկություն չունեն։

Մյուս քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել առաջին հերթին Հայաստանի ազգային շահերով։ Նրանցից մեկը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար, այնուամենայնիվ, օտար պետություն է, և Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի իր արտաքին քաղաքականության ուղղությունները։

«Օտարը օտար է։ Մենք անկախ պետություն ենք և պետք է մեր որոշումները ինքներս կայացնենք»,– ասել է քաղաքացին։

Հարցման մեկ այլ մասնակից էլ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը կապեց տարածաշրջանում ռուս-թուրքական հարաբերությունների հետ։ Նրա խոսքով՝ քանի դեռ պահպանվում են Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, Հայաստանը կարող է հայտնվել երկու երկրների շահերի բախման կամ մրցակցության կենտրոնում։

«Քանի դեռ կան թուրք-ռուսական հարաբերությունները, մենք ուղղակի ռուսներից փախցնոցի ենք անելու»,– նշել է քաղաքացին։

Այսպիսով, Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո քաղաքացիների շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ միասնական տեսակետ չկա․ մի մասը լավատեսորեն սպասում է հանդիպման դրական արդյունքներին, մյուսները կարևորում են Հայաստանի անկախ արտաքին քաղաքականությունը, իսկ որոշ քաղաքացիներ մտահոգված են տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ազդեցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված