copy image url
Արտաքին 53 րոպե առաջ - 16:04 08-09-2026

Ֆրանսիական Ռիվիերայի Ռենուար թանգարանից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ նկարներ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիական Ռիվիերայում գտնվող Ռենուար թանգարանից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ կտավներ:

Սկզբում հայտարարվել էր չորս նկարի կորստի մասին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ հանցագործները փախուստի ընթացքում դրանցից երկուսը թողել են այգում:

Ռենուար թանգարանը գտնվում է Կոտ դ'Ազուրում՝ Կանյե-սյուր-Մեր քաղաքում, Նիսից ընդամենը մի քանի րոպեի հեռավորության վրա։ Այն բացվել է 1960 թվականին այն կալվածքում, որտեղ անվանի նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին 11 տարիները։

Եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական թանգարաններում գողությունների թիվը զգալիորեն աճել է։ Անցյալ տարվա հոկտեմբերին Լուվրից արժեքավոր արտեֆակտներ էին հափշտակել․ չագործները ընդամենը յոթ րոպեում տարել էին 88 միլիոն դոլար արժողությամբ զարդեր ու իրեր։

Ամենից շատ դիտված