Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:06 08-09-2026

Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Մարիամ Պողոսյանի թեկնածությունը: Պատգամավոր Նատալյա Սինորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Մարիամ Պողոսյանն արդյունավետ կիրականացնի իր լիազորությունները՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

Մարիամ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել իր օրենսդրական գործունեությանը, ոլորտում առկա խնդիրներին, առաջիկա ծրագրերին։

Քվեարկության արդյունքում Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ամենից շատ դիտված