copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 12:04 07-09-2026

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ը գրում է։ «Բայց Ղազանչեցոցը նորից հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին: 2026 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին Facebook հարթակում հայտնվել են տեսանյութեր, որոնց կադրերում երևում է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից տարածքում կառուցվում են երկու հինգհարկանի բնակելի շենքեր, որոնց դիրքն ու բարձրությունը փոխում են եկեղեցու տեսանելիությունը՝ քողարկելով այն:

Եթե նախկինում ադրբեջանական կողմը կենտրոնանում էր Սուրբ Ղազանչեցոցի ֆիզիկական վնասման, առանձին ճարտարապետական տարրերի հեռացման և «վերականգնման» ընթացքում հուշարձանի ինքնության փոփոխության վրա, ապա վերջին շինարարությունը առաջ է բերում մեկ այլ կարևոր խնդիր։

Ադրբեջանի կողմից եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ։ Այսպիսով, եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից՝ դառնալով կառուցապատման հետևում թաքնված և բնակչի աչքից անտեսանելի հուշարձան»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի