copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:31 13-11-2023

Եղբորս խոստացել եմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում նրա հոգու հանգստության համար մոմեր վառել․ զոհվածի քույր

«Երևի ինքնասպան լինելն ավելի հեշտ է, քան՝ ցավը պինդ գրկել և ամեն օր կենդանի մեռնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շուշիում զոհված ժամկետային զինծառայող Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը։



Նոյեմբերի 9-ին՝ հրադադարի կնքումից րոպեներ առաջ է հերոսաբար նահատակվել ժամկետային զինծառայող Իլյա Հակոբյանը։ Նա մինչև վերջին շունչը կռվել է, վերջում էլ՝ նռնակը ձեռքերի մեջ բացած՝ զոհվել։ Իլյայի քույրը՝ Հասմիկը, եղբոր հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել։
«44 օր շարունակ աղոթել եմ եղբայրներիս վերադարձի համար, հավատալով, որ Աստված ինձնից չի տանի ինձ համար ամենաթանկ մարդկանց։ Ավագ եղբայրս՝ Սաշան, տուն վերադարձավ, փոքրը՝ Իլյան, այդպես էլ չեկավ․․․Ես Սաշային ուրախ չդիմավորեցի, ինչի համար մինչև հիմա ինձ չեմ ներում, բայց նաև ուժ չեմ գտնում իմ մեջ՝ եղբորս խոստովանել, որ իր վերադարձին էլ եմ շատ սպասել։ Երբ Իլյայի մահվան լուրը լսեցինք, ես ու մաման իրար պինդ գրկել ու ողբում էինք»։

Իլյայի հուղարկավորությանը Հասմիկին չեն թողել ներկա լինել։ Ու, երբ մութն ընկել է՝ բոլորից թաքուն գնացել է գերեզմաններ։

«Ամենուր թարմ շիրմաթմբեր էին, խելագարի պես վազում էի մի թմբից մյուսը՝ գտնելու եղբորս․․․ Ախր եղբայրս ընդամենը 1․5 ամսվա ծառայող էր, ախր նա շատ փոքր էր, ախր նրան գրկիս մեջ եմ մեծացրել․․․»,- մղկտում է Հասմիկը։

Իլյա Հակոբյանը հուղարկավորված է Աբովյանի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի հրամանագրով «Արիություն», Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով և Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից՝ «Արցախ» շքանշանով:

Հասմիկը օրերս եղբորը նվիրված գիրք է հրատարակել՝ ‹‹Իլյան››, որտեղ տեղ են գտել իր օրագրային գրառումները, լրատվականների անդրադարձները, բանաստեղծություններ, հուշագրություններ՝ նվիրված հերոսին։

‹‹Իլյան›› գիրքը ցավի ու կարոտի մասին է, թե ինչպես կարող է մարդ միայնակ մնալ իր ցավի ու կարոտի հետ և մի օր այդ ցավից վեր բարձրանալ, ցավից ու կարոտից ուժեղ դառնալ։ Հասմիկն իր հույսը չի կորցնում, որ մի օր վերադառնալու են Արցախ։ «Եղբորս խոստացել եմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում նրա հոգու հանգստության համար մոմեր վառեմ․․․»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը