Դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանը, ում անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, նորությամբ է հանդես եկել։
Թվում է, թե դերասանուհու և նրա ընտանիքի միջև եղած երկարատև լարվածությունն ու տարաձայնություններն վերջապես հարթվել են։
Մեկ տարի առաջ Էլիզը որոշում էր կայացրել առանձին ապրել Մելիքյան ընտանիքից, ինչից հետո համացանցում ակնհայտ դարձան նրանց վատ հարաբերությունները։ Բլոգերը տևական ժամանակ չէր մասնակցում ընտանեկան հավաքույթներին ու միջոցառումներին, իսկ սոցիալական ցանցերում նույնիսկ չէր հետևում հարազատներին։
Սակայն, կարծես թե, բոլոր վեճերը մնացել են անցյալում։ Էլիզը իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է մայրիկի հետ արխիվային լուսանկարով՝ ակնարկելով, որ ընտանիքի հետ հարաբերություններում վերականգնվել է խաղաղությունն ու սերը։
Այս հրապարակումը մեծ ուրաություն է պատճառել նրա երկրպագուներին, ովքեր սպասում էին ընտանիքի վերամիավորմանը։