copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:16 29-05-2026

Էլիզ Մելիքյանը բացահայտել է՝ ընտրյալ ունի՞ և ե՞րբ է ամուսնանալու

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ժամանակին Էլիզ Մելիքյանն առավել բաց էր սոցիալական հարթակներում և հաճախ էր անդրադառնում իր անձնական կյանքի թեմային՝ հետևորդների հետ անկեղծորեն կիսվելով իր զգացողություններով, հույզերով ու կյանքի տեղի ունեցող փոփոխություններով։

Թեև վերջին շրջանում այս միտումը նկատելիորեն նվազել է, և բլոգերը նախընտրում է ավելի քիչ հանրայնացնել անձնական տարածքը, նրա ինստագրամյան հետևորդները չեն դադարում մեծ հետաքրքրություն ցուցաբերել այդ թեմայի շուրջ։

Օրերս Էլիզն իր էջում հերթական հարցուպատասխանն է կազմակերպել, որի ընթացքում օգտատերերից մեկը որոշել է անցնել հստակ գործողությունների և ուղղակիորեն հարցրել է. «Եթե ունեք ընտրյալ, ե՞րբ ենք տեսնելու։ Ե՞րբ եք ամուսնանալու»։

Հարցին անդրադառնալով՝ բլոգերը ցուցաբերել է հարգանքը լսարանի հանդեպ։ Նա չի հերքել կամ հաստատել որևէ մեկի գոյությունը, սակայն տվել է շատ հստակ խոստում. «Եթե իմ կյանքում ինչ-որ բան փոխվի կամ լինի, վստահ եղեք՝ առաջինը դուք կիմանաք»,- նշել է Էլիզ Մելիքյանը:

Էլիզը բարձր է գնահատում իր և լսարանի միջև տարիներով ձևավորված վստահությունը, և երբ գա կյանքի կարևոր նորություններով կիսվելու ճիշտ ժամանակը, նա փակագծերը կբացի հենց իր հավատարիմ երկրպագուների համար:


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել