Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 11:15 21-08-2026

Ողորմիր, սա նախագահական վարչակազմն է․ Պեսկովը հերքել է Պուտինի և Քանյե Ուեսթի հանդիպումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված լուրերին, թե Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի (Ye) հետ։

«Ողորմիր, սա մեր թեման չէ։ Սա Մոսկոնցերտը չէ, սա նախագահական վարչակազմն է», - հայտարարել է Պեսկովը՝ հասկացնելով, որ նման հանդիպում նախատեսված չէ։

Հիշեցնենք, որ Քանյեն պատրաստվում է հանդես գալ Ռուսաստանում և նա ասել էր, որ երազում է հանդիպել Պուտինի հետ։