Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է։ Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Գրիգորյանը մեղքը չի ընդունում։
Ձերբակալված ընդդիմադիր գործչին շուտով կտեղափոխեն դատարան, որտեղ քննվելու է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանին առավոտյան տանից բերման են ենթարկել, ինչպես տեղեկացանք, տունը չեն խուզարկել։ Բրան ձերբակալել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրական հանցագործության վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նա ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու էր։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Գրիգորյանը նույն վարույթով ներգրավված է որպես մեղադրյալ։