Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:41 08-02-2022

Գերիների հարցաքննությունն անցել է լարված․ Ժողովուրդ

Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկնաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն: Այս մասին փետրվարի 8-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրում է՝ հղում կատարելով կայքի հրապարակմանը, ապա տեղեկացնում, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին և տևել է մոտ 7-8 ժամ․

«Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան:

Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով»,- գրել է «Ժողովուրդը»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան