Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:41 13-08-2026

ԱԺ-ում լարված իրավիճակ է․ պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

ԱԺ-ում լարված իրավիճակ է։ Պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը Հայկ Կոնջորյանի՝ Էդգար Ղազարյանին ուղղված նկատողությունից հետո։

«Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ամբարտավան պահվածքի պատճառով։ Ես ՁԵզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից» Կոնջորյանի այս խոսքից հետո ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին նիստը։ Ռուբեն Ռուբինյնաը հայտարարեց 20 րոպե ընդմիջում և դուրս եկավ դահլիճից՝ կրքերը հանդարտեցնելու համար։