copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:40 09-08-2026

«Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք

Նառա Մանուկյանը «Էկո համայնք» համայնքի էջում ահազանգում է, որ Փազազյան փողոցի վերջում, «Մալականի այգու» մոտ աղբավայր է գոյացել։

«Տարիներ շարունակ այս ձորը լցվում է շինարարական աղբ։ Մենք դիմել ենք քաղաքապետարան և ոստիկանություն, բայց ոչ մեկը չի զբաղվում այդ հարցով։ Վայրը գտնվում է Փազազյան փողոցի վերջում, ժողովրդի կողմից Մալականի կոչվող այգու կողքը։ Աղբի թափելու պատճառով ծառեր են ոչնչացվել»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված