Դերասանուհի Մարալ Կասբարյանը, ով «Մի գեղեցիկ օր» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարով կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց լայն ճանաչում ու հանրության սերը, առաջին անգամ բացահայտել է անձնական կյանքի գաղտնիքները։ Դերասանուհին խոստովանել է, որ նշանադրված է։
Օրերս մասնակցելով Get Ready With Sona հաղորդմանը՝ Մարալն առաջին անգամ անկեղծացել է իր կարգավիճակի մասին։ Դերասանուհին բացահայտել է, որ իր սիրելին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ Անդրանիկ Միքայելյանն է։
Հարցազրույցի ընթացքում Մարալը պատմել է իրենց մեծ սիրո, հարաբերությունների ձևավորման և միասին անցած ճանապարհի մասին՝ արժանանալով երկրպագուների դրական արձագանքներին։