copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 22:51 03-08-2026

ԱՄՆ-ի և Իրանի ընթացիկ բանակցությունները Թեհրանի համար «վերջին հնարավորությունն» են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են մինչև օգոստոսի 4-ը Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության վերականգնման հարցը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ընթացիկ բանակցությունները Թեհրանի համար «վերջին հնարավորությունն» են։

Թրամփի խոսքով՝ բանակցությունների երկրորդ փուլում քննարկվելու է Իրանի ապամիջուկայնացման հարցը։

«Իրանը չպետք է ունենա միջուկային զենք»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։