copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:33 03-07-2025

Վաշինգտոնը մտադիր է վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թեհրանի հետ. Axios

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ծրագրում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով:

Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով»,- նշում է պորտալը:

Նշվում է, որ հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Աղբյուրը նաև հավելում է, որ Ուիթքոֆը և Արաղչին ուղիղ երկխոսություն են պահպանել նաև Իրանի և Իսրայելի միջև լարվածության ժամանակ և դրա ավարտից հետո:

«Եթե հանդիպումը կայանա, ապա դա առաջին անձնական շփումը կլինի Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներից հետո»,- նշել է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել