Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Ավելին 2 ժամ առաջ - 14:08 03-08-2026

Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

UFC-ի հայազգի մենամարտիկ Արման Ծառուկյանի և ինստագրամում «Նինա Դրամա» անունով հայտնի բլոգերի համատեղ տեսանյութերը հաճախ միլիոնավոր դիտումներ են հավաքում։

Սակայն, չնայած մեծ դիտողականությանը, նրանց հրապարակումները պարբերաբար քննադատության են արժանանում՝ չափազանց սիրային բնույթի լինելու պատճառով, հատկապես հաշվի առնելով, որ երկուսն էլ ամուսնացած են։

Վերջերս Արման Ծառուկյանը մեկնաբանել էր իր և Նինայի հարաբերությունները՝ նշելով, որ այդ ամենն իր համար պարզապես բիզնես է։ Նրա խոսքով՝ ընտանիքն այդ հարցում ոչ դրական, ոչ էլ բացասական վերաբերմունք չունի, քանի որ ինքը հստակ սահմաններ է դրել։

Ծառուկյանի այս հայտարարությանը արձագանքել է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Նա ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է մենամարտիկի մասնակցությամբ կադրեր և գրել.

«Վա՛յ, Արմա՛ն ջան, մի հատ հանգստացի՛, էլի։

Չափ ու սահմա՞ն… Չէ՛, չենք լսել։

Իհարկե, հրաշալի «կինո» է, որտեղ բացահայտ երևում է ձեր մենթալ համակարգը՝ թե՛ ընտանիքին, թե՛ կողակցին վերաբերվելու։

Օքեյ, գուցե շատերի համար ես «սխալ» լինեմ, բայց որևէ կնոջ համար իր ամուսնու կամ կողակցի այս «կինո-բիզնեսը» չի կարող լինել նորմալ։

Չեմ կարծում՝ Մախաչևը երբևէ նման բան աներ, անունն էլ դներ «կինո», թե բա՝ «իմ գրանցումներն են»։

Յա, իրո՞ք, թե՞ բա՝ «կինո»»։