Իրանը պատրաստվում էր հարված հասցնել Ուկրաինայի երեք թիրախների, սակայն չեղարկել է այդ ծրագիրը Ուկրաինայի կողմից ներողություն խնդրելուց հետո։
Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների, սակայն այն բանից հետո, երբ այդ երկիրը ներողություն խնդրեց, մենք չեղարկեցինք հարձակումը»,- ասել է Ռեզային։
Նա չի հստակեցրել, թե ինչ թիրախների մասին է խոսքը, և որտեղ են դրանք գտնվել։