copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:49 03-08-2026

ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդն անցած 12 ամիսներին վարձատրվել է շուրջ 260 մլն ՀՀ դրամի չափով. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդն անցած 12 ամիսներին՝ ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից և ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից ընդհանուր առմամբ վարձատրվել է շուրջ 260մլն ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ):

Ընդ որում, Տնօրենների խորհրդի վարձատրվող 5 անդամները միասին ստացել են շուրջ 176մլն ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) աշխատավարձ, իսկ մոտ 84մլն ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) ուղղվել է Խորհրդի աշխատակազմին՝ խորհրդականներ, օգնականներ, վարորդներ և այլն։

Հատկանշական է, որ այդ ողջ ընթացքում Տնօրենների խորհուրդը որևէ կերպ չի աջակցել Ընկերության ճգնաժամային կառավարման աշխատանքներին, բացարձակապես որևէ ներգրավվածություն չի ունեցել ռազմավարական ընկերության առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը, ռիսկերի կառավարմանն ու կանխարգելմանը, Ընկերության կայուն զարգացմանը միտված որոշումների կայացմանն ու իրագործմանը։

Դեռ ավելին, Խորհուրդը անցած մեկ տարվա ընթացքում Տնօրենների խորհրդի գեթ մեկ նիստ չի գումարել (ինչը պարտավոր էր ներկայացնել Ժամանակավոր կառավարչի համաձայնեցմանը), և Խորհրդի որևէ անդամ որևէ աշխատանքային հանդիպում, քննարկում կամ նախաձեռնություն չի իրականացրել՝ ի շահ Ընկերության բնականոն գործունեության։

Այսպիսով կարող ենք փաստել, որ ավելի քան մեկ տարի է՝ ՀԷՑ-ի Տնօրենների խորհուրդը մատնված է առերևույթ անգործության, սակայն Խորհրդի մի շարք անդամներ շարունակում են վարձատրվել ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից, ինչը վերջնարդյունքում անուղղակիորեն անդրադառնում է նաև սակագնային մարժային։

Ըստ այդմ, ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով Ընկերության լավագույն շահով, առաջարկում եմ ՀԷՑ-ի բյուջեից աշխատավարձ ստացող՝ Տնօրենների խորհրդի անդամներին հետևել արդեն Խորհրդի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Ն.Կարապետյանի օրինակին և կամովին հրաժարվել «ոչնչի դիմաց» իրենց հատկացվող աշխատավարձերից, մինչև Ընկերության իրավակազմակերպական ձևի փոփոխությունը։
Որպես գործադիր կառավարումն իրականացնող անձ՝ այդ միջոցները ևս պատրաստակամ եմ ուղղելու նվազագույն աշխատավարձային շեմ ունեցող մեր հազարավոր աշխատակիցների պարգևատրումների ֆոնդին։

Հ.Գ. Ընկերության Կանոնադրության համաձայն՝ Տնօրենների խորհրդի անդամների ամսական աշխատավարձերի սահմանումը և/կամ վերանայումը դուրս է Ժամանակավոր կառավարչի լիազորություններից և վերապահված է բացառապես Բաժնետերի ընդհանուր ժողովի իրավասությանը։

Հ.Գ.Գ. Հիշեցնեմ, որ բազմիցս հրապարակային կերպով Տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Ն.Կարապետյանին հրավիրել եմ այցելելու ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ (որտեղ ինքը ևս ունի առանձնացված անհատական աշխատասենյակ) և ինձ հետ իրականացնելու աշխատանքային հանդիպում՝ ի նպաստ Ընկերության օրինական շահերի։

Բոլոր հրավերները մնացել են անպատասխան»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի