«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Այս մասին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը պարբերաբար այցելում է Մինասյանին։
«Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը: Դրսից ներկրված անարժեքության և գաղափարական սնանկության պայմաններում Աշոտ Մինասյանը, որպես հայրենիքի նվիրյալ, կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել»,- գրել է Աբրահամյանը: