Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել. լույս աշխարհ է եկել նրա յոթերորդ թոռնիկը։ Գործարարի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, որդի է ունեցել։
Սոցիալական ցանցերի իր էջում կիսվելով ուրախալի լուրով՝ Լուսինը հրապարակել է առաջին լուսանկարն ու գրել. «Աստված իմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք որդի Արթուր»։